Հայոց լեզու։ Տնային աշխատանք

Մեջբերվող ուղղակի խոսք

  1. Լինում է 2 տեսակի՝
  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։ (հետադաս)։

Ըստ այդ տեղի՝ նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։
    Օրինակ՝ 
  1. Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  2. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  1. «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  2. — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  1. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  2. -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Կետադրիր տրված նախադասությունները
  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում․
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
  • -Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  • -Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  • -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
  • -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներինմ,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց․
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր․
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  • -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց․
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ․
    -Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

16․ -Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտնեք հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել,-Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր։

17․ -Մենք ամեն ինչ կպարզենք, մինչև դուք տեղ հասնեք, ձեր մային արդեն տանը կլինի,-Հավաստիացրեց նա, Օֆելյային գնացք նստեցնելով։

18․ -Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որևէ դժվարություն չունենաք,-Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր։

19․ -Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ, չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել,- հարցրեց Շապուհը հայոց արքա Արտաշես Երկրորդին։

20․ -Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ, հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի,-զգուշացրեց ինձ ուղեկիցս։

21․ -Երբ գնանք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է,- ասաց հովիվն իր շուրջը հավաքված մարդկանց։

22․ -Արքա՞, ո՞ւր է իմ ոսկին․ չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,-Եկավ դևն ու հարցրեց։

23․ -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք, դուք ձեր գալով,- տեսնելով հյուրերին տանտերը և ուրախ ընդառաջ գալիս։

24․-Մեծ եղավ իմ ուրախությունը,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,- երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրս սովորում է մեր դպրոցում։

25․ -Տեսնում եմ, խոսքերդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,-անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը։

 

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝  արծաթազօծ պատյանով, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Կենսաբանություն։ Ժառանգական հիվանդություններ

Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։ Քննարկենք ժառանգական հիվանդությունների մի քանի օրինակներ։

Ալկապտոնուրիա

Մանգաղաձև-բջջային սակավարյունություն ժառանգական հիվանդությունը

Այս հիվանդությունը պայմանավորված է օրգանիզմում հոմոգենտիզինաթթվի օքսիդազ ֆերմենտի ոչ բավարար քանակով, ինչի հետևանքով այդ թթուն հեռացվում է մեզի հետ, որն էլ լույսի տակ հիմնային միջավայրում (ալկալու ավելացման դեպքում) սևանում է։ Նորածնի բարուրի վրա սև բծերն իսկույն նկատելի են դառնում։ Հոմոգենտիզինաթթուն կուտակվելով օրգանիզմում՝ կապվում է հոդաճառների կոլագենի հետ, ինչը կարող է հանգեցնել հոդաբորբի։ Ալկապտոնուրիան օրգանիզմում որոշակի արգասիքների ավելցուկային կուտակմամբ պայմանավորված գենետիկական խանգարումների օրինակ է։

 

Ֆենիլկետոնուրիա

Ինչպես ալկապտոնուրիան և ալբինիզմը, սա նույնպես կապված է արոմատիկ ամինաթթուներից մեկի՝ ֆենիլալանինի փոխանակության գենետիկապես պայմանավորված խանգարման հետ։ Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ խաթարված է ֆենիլալանինի փոխարկումը թիրոզինի։ Գունակի (պիգմենտի) անբավարար քանակի պատճառով, հիվանդի մազերը և մաշկը սովորաբար բավական բաց գունավորում են ունենում, բայց ոչ այն աստիճան, ինչպես ալբինիզմի դեպքում է, քանի որ թիրոզինի որոշակի քանակ միշտ անցնում է օրգանիզմ սննդի հետ։ Այս հիվանդության ցայտուն ախտանիշներից է մտավոր զարգացման խիստ դանդաղումը, ինչը, հավանաբար, գլխուղեղի վրա ֆենիլալանինի արգասիքների ունեցած ազդեցության հետևանք է։ Ֆենիլալանինի որոշ արգասիքներ, այդ թվում ֆենիլպիրոխաղողաթթուն, մեզի հետ հեռացվում են, ինչն էլ հնարավոր է դարձնում հիվանդության ախտորոշումը։

Մայրենի։ Թարգմանություն

В ТЕМУ
Кто нас поймет из братьев наших меньших?
— У большинства из нас есть домашние животные, которые для многих становятся настоящими членами семьи. Нам очень хочется понимать их настроение, как-то более осмысленно общаться с ними. Насколько это возможно благодаря зеркальным нейронам? Они есть у кошек и собак?
— Что касается кошек, то выяснить это очень трудно. Пришлось бы вживлять электроды им в голову, а проведение опытов на таких животных у нас запрещено. Вот с обезьянами и собаками проще: они более «сознательные». Если обезьяна знает, что за определенное поведение получит банан, то будет делать то, в чем заинтересованы ученые. С собакой этого тоже можно добиться, хотя и сложнее. А кошка, как известно, гуляет сама по себе и делает то, что хочет, — улыбается профессор. — Когда собака ест, то делает это так, как мы. Мы понимаем это, потому что у нас самих есть такое же действие. А вот когда собака лает, наш мозг не в состоянии понять, что это значит. Зато с обезьяной у нас очень много общего, и они очень хорошо понимают нас благодаря зеркальным нейронам.
Также были опыты, показавшие, что зеркальные нейроны есть у некоторых певчих птиц. У них в моторной коре головного мозга обнаружились клетки, отвечающие за определенные ноты. Если человек воспроизводит эти ноты, то в мозге птиц активируются соответствующие нейроны.

ԹԵՄԱՈՒՄ

Ո՞վ կհասկանա մեզ մեր փոքր եղբայրներից:

– Մեզանից շատերը ունեն ընտանի կենդանիներ, որոնք շատերի համար դառնում են իսկական ընտանիքի անդամներ: Մենք իսկապես ուզում ենք հասկանալ նրանց տրամադրությունը, ինչ-որ կերպ ավելի իմաստալից շփվել նրանց հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր հայելու նեյրոնների շնորհիվ: Կատուներն ու շներն ունե՞ն դրանք:

– Ինչ վերաբերում է կատուներին, ապա դա շատ դժվար է պարզել: Ես ստիպված կլինեի էլեկտրոդներ տեղադրել իրենց գլխում, բայց նման կենդանիների վրա փորձեր անցկացնելն այստեղ արգելված է: Կապիկների և շների հետ ավելի հեշտ է. Նրանք ավելի «գիտակից» են: Եթե ​​կապիկը գիտի, թե այդ պահվածքի համար կստանա բանան, ապա կանի այն ինչով հետաքրքրված են գիտնականները: Շան հետ այս ամենին կարելի է հասնել, չնայած ավելի դժվար է: Եվ կատուն, ինչպես գիտեք, քայլում է ինքնուրույն և անում է իր ուզածը,- ժպտում է պրոֆեսորը: Երբ շունը ուտում է, դա անում է այնպես, ինչպես մենք ենք անում: Մենք դա հասկանում ենք, քանի որ մենք ինքներս ունենք նույն գործողությունը: Բայց երբ շունը հաչում է, մեր ուղեղը չի կարողանում հասկանալ, թե ինչ է դա նշանակում: Բայց կապիկի հետ մենք շատ ընդհանուր բան ունենք, և նրանք մեզ շատ լավ են հասկանում, շնորհիվ հայելու նեյրոնների:

Եղել են նաև փորձեր, որոնք ցույց են տվել, որ որոշ երգող թռչյուններ ունեն հայելու նեյրոններ:  Եթե ​​մարդը վերարտադրում է այդ նոտաները, ապա համապատասխան նեյրոններն ակտիվանում են թռչունների ուղեղում:

 

Աղբյուրը։