Երևան քաղաքի ապաստանները

Ռազմական դրության մսին օրենք

Ռազմական դրությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա մի մասում` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային Ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում: Ռազմական դրություն հայտարարվելուց հետո 24 ժամվա ընթացքում գումարվում է Ազգային Ժողովի հատուկ նիստ: Հայաստանի Հանրապետության Նախագահն ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին` ներկայացնելով ռազմական դրություն հայտարարելու հիմքերը, ռազմական դրության գործողության տարածքային սահմաններն ու ժամկետը:

Արտագարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը

Այս օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:

Արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարման ձևերը և դրանց հետևող գործողությունները:

Արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարման ձևերը երկուսն են ՝ «Օդային տագնապ», «ՈՒշադրություն բոլորին»։

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`1)

  1. Պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
  2. Բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում
  3. <<ՈՒշադրություն բոլորին>> Ազդանշան, տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն կապված ազդանշանի պատճառի և հետագա քայլերի հետ։

<<ՈՒշադրություն բոլորին>>ազդանշանի դեպքում`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.

2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:

Երևան քաղաքի ապաստարաններ և մեր գործողությունները արտագարգ իրավիճակների ժամանկակ։

Բոլորս էլ այս վերջին շրջանում շատ ենք լսում Երևան քաղաքի ապաստարանների մսին և գիտենք դրան կարևորությունը և նշանակությունը։Ապաստարանները այն վայրերն են , որտեղ մարդիկ կարող են թաքնվել և պաշտպանվել արտագարգ իրավիճակների ժամանակ։Ապաստարան են համարվում օրինակ նկուղները, մետրոները, գետնանցումները։

Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած արտակարգ իրավիճակում պետք է միանգամից խուճապի չմատնվել և ինչու չէ հնարավորության դեպքում օգնել և փրկել ուրիշներին։Մենք պետք է իմանանք ինչպես վարվել տարբեր իրավիճակներում և վայրերում

Արտագարգ իրավիճակի ժամանակ՝

Եթե մենք գտնվում ենք արտադրական կազմակերպություններում, մինչև թաքստոցում պատսպարվելը պետք է դադարեցնել բոլոր տեսակի աշխատանքները, անջատել արտադրական և տեխնոլոգիական բոլոր սարքավորումները, գազամատակարարումն ու էլեկտրասնուցումը, իջեցնել սարքվորումներում օդի, գազի, ջրի, թթվածնի և այլ նյութերի բարձր ճնշումը։

Եթե մենք գտնվում ենք տանը, պետք է այն լքելուց առաջ անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին։Եթե գտնվում ենք բաց տարածքներում պետք է որոշել մոտակա թաքստոցի տեղը և պատսպարվել այնտեղ: Մոտակայքում թաքստոցների բացակայության դեպքում պատսպարվել ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախա­տեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբա­պատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում:

Եթե գտնվում եք Կազմակերպություններում և հասարակական շենք-շինություններում Ուշադիր և հանգիստ լսել համապատասխան հրահանգը (հա­ղորդա­գրությունը) մոտակա թաքստոցների տեղակայման և դրանց հասնելու կարճ երթուղու մասին, արագ` առանց խուճապի, շարժվել նշված երթուղով և պատսպարվել թաքստոցում: Համապատասխան հրահանգ (հաղորդագրություն) չլինելու դեպքում դուրս գալ փողոց և պատսպարվել մոտակա թաքստոցում:

Գեղագիտական ճաշակ և իդեալ

Ի՞նչ է ոճը և ինչ դեր ունի գեղագիտական իդեալի ստեղծման մեջ:

Ոճ բառը հայերենում համապատասխանում է հունարեն ստայլոս բառին որ շատ լեզուների մեջ մտել է ստիլ ձևով։ Հունարեն և հայերեն լեզուներում այս բառերը նույն արժեքն ունեն։ Ոճ ասելով՝ հասկանում ենք ինչ որ մի բանի որոշակի ձև, որը տվյալ մարդուն հատուկ արտահայտությունների, ստեղծաագուրծությունների, որոշակի ամբողջություն է։Ոճ ընգծում է մարդու անհատականությունը և ցույց է տալիս նրա անձնական ճաշակը։Մարդու ոճը նկատվում է գալիս նրա հետ կապված գրեթե ամեն բանի մեջ՝ հագուստի վարսահարդարմա, դիմահարդարման, նրա սիրելի երգերի, եթե ստեղծագործում է՝ ստեղծագուրծությունների։Հարկ է նշել, որ ամեն մարդ ունի իր անձնական ոճն ու ճաշակը և նաև ինչպես ասում են չաշակին ընկեր չկա։Իդեալը յուրաքանչյուր մարդու (մարդկային խմբի, հասարակության) պատկերացումն է կատարյալի մասին, կատարելատիպ և բարձրագույն նպատակ, որին նա ձգտում է: Երբ խոսքը վերաբերում է պետության հասարակական-քաղաքական կառուցվածքին, մենք հանգում ենք հասարակական-քաղաքական իդեալին, մարդու անձնային բարոյական որակների և մարդկային փոխհարաբերությունների ոլորտում մենք ունենք բարոյականիդեալը, գեղեցիկի, ներդաշնակության և, ընդհանրապես, գեղագիտական արժեքների ոլորտում էլ դրսևորվում է գեղագիտական իդեալը: Յուրաքանչյուր դարաշրջան ձևավորում է հասարակական, բարոյական, գեղագիտական իդեալի` կատարյալի և կատարելատիպի իր ընդհանրական ընկալումը: Անտիկ շրջանում իդեալը մարմանավորվում էր հունական աստվածների մեջ, որոնք բարոյականի և գեղագիտականի կատարելատիպն էին: Վերածնունդը առաջին պլանմղեց գեղեցիկի իդեալը, որի կենտրոնում մարդու մարմնի ներդաշնակությունն էր`հենված համաչափության, ոսկե հատման և գեղեցիկի կազմավորման այլ սկզբունքների վրա: Գեղագիտական իդեալը նաև գեղեցիկի բնույթը բացահայտելու ճանապարհներից մեկն է։գեղագիտական իդեալը ծառայում է նաև որպես գեղագիտական ճշմարիտի բացահայտման միջոց: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մարդ առարկայի, երևույթի` մտահայեցողական մոդելի մեջ գեղագիտական ճշմարիտը բացահայտում է, ելնելով նաև իր իդեալից: Քանի որ նշեցի, որ ոճը մաևդու անհատական ճաշակն է, իսկ իդեալ մարդու պատկերացումն է կատարյալի մասին, դրանք սերտ կապ ունեն միմյանց հետ։Մարդու ճաշակը ստեղծվում է ըստ նրա կատարյալի պատկերացման։

Հետազոտություն կատարեք ձեր համայնքում և ներկայացրեք նրանում եղած ճարտարապետական կառույցները ,քանդակները,կոթողները:Ձեր ընտրությամբ առավել մանրամասն ներկայացրե՛ք մեկ-երկուսի պատմությունը:

Իմ համայնքին մոտ գտնվող կոթողները քանդակները, հետևյալներն են։

Արգիշտի 1-ին

Քանդակագործ՝

Լ. ԹոքմաջյանՃարտարապետ՝

Է. ԲարոյանՏուֆ, բազալտ, 2002թ.

Սասունցի Դավիթ

Քանդակագործ՝

Ե. Քոչարճարտարապետ՝

Մ. Մազմանյան Կոփածո պղինձ, բազալտ, 1959 թ.

Ալեքսանդր Թամանյան Քանդակագործ`

Ա. Հովսեփյան, ճարտարապետ՝

Ս. Պետրոսյան Բազալտ, գրանիտ, 1974թ.

Մեսրոպ Մաշտոց Քանդակագործ`

Ղ. Չուբարյան Բազալտտ, 1967թ.

Խաչատուր Աբովյան

Քանդակագործ`

Ս. Ստեփանյան, ճարտարապետ՝

Գ. Թամանյան Բրոնզ, գրանիտ, 1950թ.

Ավետիք Իսահակյան

Քանդակագործ՝

Ս. Բաղդասարյան, ճարտարապետ՝

Լ. Սադոյան Բրոնզ, գրանիտ, 1965թ.

Վահան Տերյան

Քանդակագործ՝

Ն. Կարգանյան, ճարտարապետ՝

Հ. Խաչատրյան Բազալտ, 2000թ.

Կոմիտաս

Քանդակագործ՝

Ա. Հարությունյան

ճարտարապետ՝

Ֆ. Դարբինյան Բրոնզ, գրանիտ, 1988թ.

Սայաթ-Նովա

Քանդակագործ՝

Ա. Հարությունյան

Ճարտարապետ՝

Է. Սարապյան Մարմար, 1963թ.

Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև Քանդակագործ՝

Ա. Սարգսյան

ճարտարապետ՝

Ռ. Ջուլհակյան Բրոնզ, 1943թ., տեղադրվել է 2002թ.

Մարտիրոս Սարյան

Քանդակագործ`

Լ. Թոքմաջյան

Ճարտարապետ՝

Ա. Թարխանյան Մարմար, 1986թ.

Վիլյամ Սարոյան

Քանդակագործ`

Դ. Երևանցի

ճարտարապետներ`

Ռ. Հասրաթյան, Լ. Իգիթյան Բրոնզ, 2008թ.