English: Translation

The little bird flew south to spend the winter. It was so cold that she froze and fell to the ground in a large field. While she was lying there, a cow passed by and pooped on her. Lying in a cow’s cake, the bird suddenly realized how warm it was. Cow shit brought her back to life! The bird suddenly felt so good that she sang to express her joy. A cat running past heard the singing and decided to find out what was the matter. Following the source of the sound, the cat found the bird, dug it up and ate it.

Պատմություն։ Հայկական մշակույթը 1920-41 թթ

1․ Ներկայացրե՛ք Հայկական մշակույթի զարգացման ճանապարհին եղած խնդիրները 1920-41 թթ․։

Մշակութային վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով: 1920-1941 թթ. մշակույթը հասավ հաջողությունների: Դրանք ավելի կլինեին, եթե չլինեին խորհրդային երկրում բռնաճնշումները, որոնց զոհը դարձան մեծ թվով մշակույթի գործիչներ: 1924 թ. ստեղծվեց անգրագիտության վերացման աջակցող ընկերություն: Սակայն այդ ընթացքում վերելք ապրեց մշակույթը: Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։ 1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով: Բարձր նվաճումների հասավ ռեալիստական արձակը: Շիրվանզադեի, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Զոհրապի հետ միաժամանակ հրապարակ եկան այլ արձակագիրներ՝ Վրթանես Փափազյան, Նար-Դոս և ուրիշներ:


2․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները։

1947 թ. գիտությունների ակադեմիայի նախագահ ընտրվեց գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը: Զարգացավ բազմաթիվ գիտության ճյուղեր: Վերելք ապրեց նաև տեխնիկայի բնագավառը, ավտոմատիկան, կիբեռնետիկան: 1956 թ. Արմենակ Մնջոյանի գլխավորությամբ հաջողությունների հասավ դեղանյութերի ստեղծման, կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզման ասպերեզում: Մաթեմատիկան նույնպես վերելք ապրեց: Հայտնի են ակադեմիկոսներ` Շահինյանը և Մերգելյանը: Պատամագիտության զարգացման գործում մեծ դեր խաղացին ակադեմիկոսներ Աշոտ Հովհաննիսյանը, Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը և ուրիշներ:

Հայ գրականության դասակներեն էին` Պարոնյանը, Պատկանյանը, Չարենցը, Աբեղյանը և այլոք:


3․ Համառոտ նկարագրե՛ք հայ գրականության և արվեստի զարգացումն ու ձեռքբերումները 1920-41 թթ․ /բլոգային աշխատանք/

Համաժողովրրդական սիրո արժանացան Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Սահյանը, Կապուտիկյանը և ուրիշներ: Ստեղծագործական հարուստ ուղի ունեինք Իսահակյանը, Դեմիրճյանը, Զարյանը, Զորյանը և այլք: 1960-1970 թթ. ծնվեց <<գյուղական արձակը>>: Մաթևոսյանը և Գալշոյանը արձանագրում էին գյուղի մարդու գիտակցությունը և ուժը: Մի խումբ անվանի գրողներ իրենց ստեղծագործություններում անդրադառնում են հայ ժողովրդի պատմական անցյալին: 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում լայնորեն ծաղկում ապրեց ճարատարապետությունը : Ճարտարապետությունն արձանագրեց մեծ նվաճումներ: 20-րդ դարասկզբին ճարտարապետության գլխավոր ճյուղը քաղաքաշինությունն էր: Այս ընթացքում մեծ վերելք ապրեց, թե’ գրականությունը, և թե’ արվեստը իր բոլոր ճյուղերով:

Գրականություն։ Համո Սահյանի պոեզիայի ուսումնասիրություն

Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Ոսկե խոսքեր են։ Սահյանը Կովկասի ժամանակակից խոշորագույն բանաստեղծներից է: Էսքան ճշմարիտ հայրենասիրություն, էսքան անկեղծ սեր, վերհուշի ցավ ու քաղցրություն, երևի մենակ Սահյանի մոտ կգտնենք: Հրաշք է ամեն մի տողը, ամեն մի բառը:

English: Essay

Comparing the years 1900-2000 with the present time, in my opinion, there is a significant shortage of writers. It depends on many things, era, people’s understanding and thinking, money. At present, in my opinion, a person survives, but does not live, or maybe a person has always existed? This is a very difficult puzzle. Money is one of the ways to control a person, now everything depends on money. At the moment, I can’t say how many writers there are in Armenia, but I don’t think there are many, because now money rules. The writer is the light of the people. We, a small country, must carefully preserve our literature, pass it on from generation to generation, because it is the passport of our country.

Պատմություն։  Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․

1․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։

1988 թ-ին սկսվեց Ղարաբաղյան ազատագրական շարժումը: 1988 փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պատմական որոշման ընդունումը: Փետրվարի 22-29 Սումագաիթի կոտորածը: Տնտեսությունն զգալի կորուստ կրեց 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից: 1989 թ. Հայոց համազգային շարժման առաջին համագումարի բացումը: ԳԽ նախագահ ընտրվեց հաղթած՝ «Հայոց համազգային շարժում» կազմակերպության վարչության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացված հանրաքվեով նույն ամսի 23-ին Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: 1991-1994 թ. Պատերազմը:


2․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները

Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա մարմիններ:  Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ: