Ֆիզիկա Նախագիծ։ Աստղագիտություն

Դեռևս խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին գիտությունը:Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական, և որոնք՝ թվացյալ: Օրինակ՝ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր մտնում, սակայն իրականում Արեգակի շուրջը պտտվում է Երկիրը: Մինչև XVI դարը գրեթե բոլորը համոզված էին, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ քաշեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, ըստ որի`   Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը: 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը:

ՀՀ տարածքում պահպանվել են հին մշակույթի նյութական շատ հուշարձաններ, որոնք վկայում են, որ դեռևս հեռավոր անցյալում մեր նախնիները նույնպես զբաղվել են աստղագիտությամբ: Սիսիանից 3 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նախապատմական կառույցի մնացորդներ, որոնք բաղկացած են օրինաչափ կանգնեցված բազմաթիվ քարերից՝ շատերի վերին մասում կլոր անցքերով: Հետազոտությունները պարզել են, որ ավելի քան 7500 տարի առաջ այդտեղ ակտիվորեն գործել է Քարահունջի հզոր աստղադիտարանը: Գեղարքունիքի մարզում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի վաղեմության 2 ժայռապատկերների վրա պատկերված են Առյուծ, Կարիճ և Աղեղնավոր համաստեղությունները, մեկ այլ բեկորի վրա՝ Արեգակը, Լուսինը և անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները: Ըստ պատմական և հնագիտական տվյալների՝ դեռևս մ. թ. ա. I հազարամյակի կեսերից հայերը սկսել են օգտվել լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից: Սկսած V դարից՝ պահպանվել են հայերեն գրավոր վկայություններ աստղագիտական բնույթի աշխատությունների մասին: 

Կենսաբանություն։ Նախագիծ Օգտակար վիրուսներ։

Գոյություն ունեն օգտակար վիրուսներ: Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները (բակտերիոֆագեր), որոնք կիրառվել են դիզենտերիայի, խոլերայի, որովայնային տիֆի ժամանակ, սակայն բակտերիաները շատ արագ հարմարվել են բակտերիոֆագերին և կորցրել զգայունությունը դրանց ազդեցության նկատմամբ: Հակաբիոտիկների հայտնագործումից հետո բակտերիոֆագերը կիրառվում են միայն բակտերիաների ճանաչման համար, քանի որ դրանք ճիշտ գտնում և արագ քայքայում են «իրենց բակտերիաներին»: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Օրինակ Ավստրալիայում գյուղատնտեսական մշակաբույսերը մորեխից արագ ոչնչացնող վայրի ճագարների դեմ  պայքարի նպատակով օգտագործված միքսոմատոզի վիրուսը 10–12 տարում ոչնչացրել է վարակված բոլոր կենդանիներին: Որպես վարակի տարածման աղբյուր օգտագործել են վարակված մոծակներ: Հեռանկարային է նաև վիրուսների կիրառումը ճակնդեղն ու գազարն ախտահարող թրթուրների, ինչպես նաև տնային ցեցերի դեմ պայքարում:

Քիմիա

Նախագծի անվանումը՝ <<Մետաղներ>>

1) ընդհանուր բնութագիրը

Մետաղները առանձնահատուկ հատկությունների տարրերի մի խումբ են, որոնք ունեն բարձր էլեկտրաջերմահաղորդականություն, դիմադրության դրական ջերմաստիճանային գործակից։ Այսօր բացահայտված է միայն 98 մետաղատեսակ։

2) բնության մեջ տարածվածությունը

3) ֆիզիկական հատկությունները

Բոլոր մետաղները սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում, սակայն ունեն տարբեր կարծրություն:

4) քիմիական հատկությունները

Մետաղների մեծամասնության արտաքին էներգիական մակարդակում առկա է էլեկտրոնների փոքր քանակ (1-3), այդ պատճառով նրանք ռեակցիաների մեծ մասում հանդես են գալիս որպես վերականգնողներ (այսինքն «տալիս են» իրենց էլեկտրոնները)։

5) ստացման եղանակները

6) կիրառման բնագավառները

«Ընտանեկան դպրոցի հարցեր»

1) Ո՞ր 7 մետաղներն են հայտնի եղել մարդկությանը դեռ հին դարերից:

Երկաթը, ոսկին, արծաթը, պղինձը, ալյումինը, ցինկը և կապար:

2) Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:

3) Ո՞ր մետաղն է ամենաշատը տարածված Երկրագնդում:

Ամենաշատը տարածված է երկաթը:

4) Ո՞ր մետաղներն են կոչվում «ազնիվ». ինչու՞:

Ազնիվ մետաղները թանկարժեք մետաղներ են, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում)։

5) Ո՞ր մետաղն է ամենաշատը կիրառվում:

Երկաթն ու պղինձը:

Անհատական աշխատանք՝ ալյումին

Ատոմի կառուցվածքը

Ալյումինը բնության մեջ

Բնության մեջ ալյումինը ամենատարածված մետաղական տարրն է: Ազատ վիճակում չի հանդիպում: 

Ֆիզիկական հատկությունները

Քիմիական հատկությունները

Дистанционная неделя 18-22.05.2020

.Вам предложены сайты новостей. Выберите новости, которые произвели на вас позитивное влияние, крайне негативное влияние, новость, в которой вы почувствовали манипуляцию ( в чем она?)

https://news.rambler.ru/video/

https://ria.ru/

https://news.am/rus/

https://ru.armeniasputnik.am/world/

https://vz.ru/news/

Напишите в блогах об этих новостях.

2. Приближается музейная ночь. В связи с этим подготовь  небольшой репортаж( аудио) о каком-нибудь знаменитом московском музее. Список музеев можешь взять здесь

Մայիս ամսվա ամփոփում Մաթեմատիկայից։

Եվս մեկ ամիս անցավ, այս ամիս չէմ կարողացել մասնակցեմ բոլոր դասերին, բայց այն դասերը որոնց մասնակցել եմ, շատ բաներ եմ սովորել։ Այս ամսվա նյութերից ունեմ հետևյալները։

Երկրաչափություն դաս 37, դաս 38, դաս 39, դաս 40։

Հանրահաշիվ դաս 34, դաս 35։

Երկրաչափություն դաս 41, դաս 42, դաս 43, դաս 44։

Գնահատում եմ ինձ 6։

Հայոց լեզու։ Տնային աշխատանք

Մեջբերվող ուղղակի խոսք

  1. Լինում է 2 տեսակի՝
  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի
  • բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

  • մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։
  • բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

  • Նա ասաց.
    -Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)
  • Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)
  • -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։ (հետադաս)։

Ըստ այդ տեղի՝ նախադասությունները կետադրվում են.

  • Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։
    Օրինակ՝ 
  1. Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։
  2. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։
  • Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

  1. «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։
  2. — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։
  • Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

  1. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։
  2. -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Կետադրիր տրված նախադասությունները
  • Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում․
    -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
  • -Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
  • -Տեսնում եմ անթաքույց դժգոհությամբ,- ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
  • -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
  • -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներինմ,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
  • Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց․
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
  • Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր․
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
  • -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
  • Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց․
    -Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
  • Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ․
    -Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

16․ -Դուք ինձ հետ գտնվում եք արդարադատության պալատում, այստեղ արդարություն կգտնեք հանգի՛ստ եղեք, պատմե՛ք՝ ով է ձեզ նեղացրել,-Հուզվեցինք՝ լսելով դատավորին, որը մեզ ասում էր։

17․ -Մենք ամեն ինչ կպարզենք, մինչև դուք տեղ հասնեք, ձեր մային արդեն տանը կլինի,-Հավաստիացրեց նա, Օֆելյային գնացք նստեցնելով։

18․ -Ձեզ ուսանողներիդ համար մենք ստեղծել ենք բոլոր հնարավոր պայմանները, որ դուք այստեղ որևէ դժվարություն չունենաք,-Դասից հետո կարդացի ղեկավարության հայտարարությունը, որտեղ գրված էր։

19․ -Ինչո՞ւ ես դու թշնամացել ինձ հետ, չէ՞ որ ես սիրել եմ քեզ որդուս պես, անգամ կամեցել եմ քեզ աղջկաս ամուսին տեսնել,- հարցրեց Շապուհը հայոց արքա Արտաշես Երկրորդին։

20․ -Մի՛ խոսիր, հետևի՛ր ինձ, հակառակ դեպքում կմոլորվես և մենք այլևս չենք հանդիպի,-զգուշացրեց ինձ ուղեկիցս։

21․ -Երբ գնանք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նա տաճարի գինը մայիս ամսվա երեք օրվա անձրևն է,- ասաց հովիվն իր շուրջը հավաքված մարդկանց։

22․ -Արքա՞, ո՞ւր է իմ ոսկին․ չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,-Եկավ դևն ու հարցրեց։

23․ -Մենք վաղուց էինք ձեզ սպասում, նե՛րս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք, դուք ձեր գալով,- տեսնելով հյուրերին տանտերը և ուրախ ընդառաջ գալիս։

24․-Մեծ եղավ իմ ուրախությունը,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,- երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ գոնե քույրս սովորում է մեր դպրոցում։

25․ -Տեսնում եմ, խոսքերդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,-անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը։

 

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ՝ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը՝  արծաթազօծ պատյանով, լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց․
-Ազնիվ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի զինակիցներ, մեր քաջազն արքան՝ Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևով, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Կենսաբանություն։ Ժառանգական հիվանդություններ

Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։ Քննարկենք ժառանգական հիվանդությունների մի քանի օրինակներ։

Ալկապտոնուրիա

Մանգաղաձև-բջջային սակավարյունություն ժառանգական հիվանդությունը

Այս հիվանդությունը պայմանավորված է օրգանիզմում հոմոգենտիզինաթթվի օքսիդազ ֆերմենտի ոչ բավարար քանակով, ինչի հետևանքով այդ թթուն հեռացվում է մեզի հետ, որն էլ լույսի տակ հիմնային միջավայրում (ալկալու ավելացման դեպքում) սևանում է։ Նորածնի բարուրի վրա սև բծերն իսկույն նկատելի են դառնում։ Հոմոգենտիզինաթթուն կուտակվելով օրգանիզմում՝ կապվում է հոդաճառների կոլագենի հետ, ինչը կարող է հանգեցնել հոդաբորբի։ Ալկապտոնուրիան օրգանիզմում որոշակի արգասիքների ավելցուկային կուտակմամբ պայմանավորված գենետիկական խանգարումների օրինակ է։

 

Ֆենիլկետոնուրիա

Ինչպես ալկապտոնուրիան և ալբինիզմը, սա նույնպես կապված է արոմատիկ ամինաթթուներից մեկի՝ ֆենիլալանինի փոխանակության գենետիկապես պայմանավորված խանգարման հետ։ Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ խաթարված է ֆենիլալանինի փոխարկումը թիրոզինի։ Գունակի (պիգմենտի) անբավարար քանակի պատճառով, հիվանդի մազերը և մաշկը սովորաբար բավական բաց գունավորում են ունենում, բայց ոչ այն աստիճան, ինչպես ալբինիզմի դեպքում է, քանի որ թիրոզինի որոշակի քանակ միշտ անցնում է օրգանիզմ սննդի հետ։ Այս հիվանդության ցայտուն ախտանիշներից է մտավոր զարգացման խիստ դանդաղումը, ինչը, հավանաբար, գլխուղեղի վրա ֆենիլալանինի արգասիքների ունեցած ազդեցության հետևանք է։ Ֆենիլալանինի որոշ արգասիքներ, այդ թվում ֆենիլպիրոխաղողաթթուն, մեզի հետ հեռացվում են, ինչն էլ հնարավոր է դարձնում հիվանդության ախտորոշումը։

Մայրենի։ Թարգմանություն

В ТЕМУ
Кто нас поймет из братьев наших меньших?
— У большинства из нас есть домашние животные, которые для многих становятся настоящими членами семьи. Нам очень хочется понимать их настроение, как-то более осмысленно общаться с ними. Насколько это возможно благодаря зеркальным нейронам? Они есть у кошек и собак?
— Что касается кошек, то выяснить это очень трудно. Пришлось бы вживлять электроды им в голову, а проведение опытов на таких животных у нас запрещено. Вот с обезьянами и собаками проще: они более «сознательные». Если обезьяна знает, что за определенное поведение получит банан, то будет делать то, в чем заинтересованы ученые. С собакой этого тоже можно добиться, хотя и сложнее. А кошка, как известно, гуляет сама по себе и делает то, что хочет, — улыбается профессор. — Когда собака ест, то делает это так, как мы. Мы понимаем это, потому что у нас самих есть такое же действие. А вот когда собака лает, наш мозг не в состоянии понять, что это значит. Зато с обезьяной у нас очень много общего, и они очень хорошо понимают нас благодаря зеркальным нейронам.
Также были опыты, показавшие, что зеркальные нейроны есть у некоторых певчих птиц. У них в моторной коре головного мозга обнаружились клетки, отвечающие за определенные ноты. Если человек воспроизводит эти ноты, то в мозге птиц активируются соответствующие нейроны.

ԹԵՄԱՈՒՄ

Ո՞վ կհասկանա մեզ մեր փոքր եղբայրներից:

– Մեզանից շատերը ունեն ընտանի կենդանիներ, որոնք շատերի համար դառնում են իսկական ընտանիքի անդամներ: Մենք իսկապես ուզում ենք հասկանալ նրանց տրամադրությունը, ինչ-որ կերպ ավելի իմաստալից շփվել նրանց հետ: Ինչպե՞ս է դա հնարավոր հայելու նեյրոնների շնորհիվ: Կատուներն ու շներն ունե՞ն դրանք:

– Ինչ վերաբերում է կատուներին, ապա դա շատ դժվար է պարզել: Ես ստիպված կլինեի էլեկտրոդներ տեղադրել իրենց գլխում, բայց նման կենդանիների վրա փորձեր անցկացնելն այստեղ արգելված է: Կապիկների և շների հետ ավելի հեշտ է. Նրանք ավելի «գիտակից» են: Եթե ​​կապիկը գիտի, թե այդ պահվածքի համար կստանա բանան, ապա կանի այն ինչով հետաքրքրված են գիտնականները: Շան հետ այս ամենին կարելի է հասնել, չնայած ավելի դժվար է: Եվ կատուն, ինչպես գիտեք, քայլում է ինքնուրույն և անում է իր ուզածը,- ժպտում է պրոֆեսորը: Երբ շունը ուտում է, դա անում է այնպես, ինչպես մենք ենք անում: Մենք դա հասկանում ենք, քանի որ մենք ինքներս ունենք նույն գործողությունը: Բայց երբ շունը հաչում է, մեր ուղեղը չի կարողանում հասկանալ, թե ինչ է դա նշանակում: Բայց կապիկի հետ մենք շատ ընդհանուր բան ունենք, և նրանք մեզ շատ լավ են հասկանում, շնորհիվ հայելու նեյրոնների:

Եղել են նաև փորձեր, որոնք ցույց են տվել, որ որոշ երգող թռչյուններ ունեն հայելու նեյրոններ:  Եթե ​​մարդը վերարտադրում է այդ նոտաները, ապա համապատասխան նեյրոններն ակտիվանում են թռչունների ուղեղում:

 

Աղբյուրը։

Ֆիզիկա։ Տնային աշխատանք հարցեր։

1. Ինչիպի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը։

 

2. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը։

Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:

3. Նշեք պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը։

 

4. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը։

Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի Z կարգաթվին: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով։

5. Ո՞ր մեծությունն են անվանում միջուկի զանգվածային թիվ։

Միջուկի պրոտոնների Z թվի և նեյտրոնների N թվի գումարն անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N

6. Որքա՞ն է միջուկում նեյտրոնների թիվը։

Միջուկում նեյտրոնների թիվը հավասար է միջուկի զանգվածային թվի և պրոտոնների թվի տարբերությանը:

7. Ի՞նչ է 1 զ․ա․մ․-ը։

 

8. Օգտվելով Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակից՝ որոշեք ոսկու ատոմի զանգվածը՝ կիլոգրամով։

 

9. Ի՞նչ է իզոտոպը։ Ջրածնի ի՞նչ իզոտոպներ գիտեք։

Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ: Ջրածնի իզոտոպներն են դեյտերիումը և տրիտիումը:

10. Ինչո՞ւ պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը։

 

11. Ինչպե՞ս են հարաբերակցում նույն հեռավորությամբ երկու պրոտոնների միջև գործող կուլոնյան և միջուկային ուժերը։

Փոքր հեռավորության պրոտոնների միջև գործում են հսկայանական էլեկտրական (կուլոնյան) վանողության ուժեր։ Միջուկային ուժերը գերազանցում են վանողության ուժերին և գործում են ավելի փոքր հեռավորությամբ նուկլոնների միջև։

12. Ինչպե՞ս են հարաբերակցում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի միջուկային փոխազդեցության ուժերը։ Իսկ նեյտրոնի և պրոտոնի միջև գործող ուժերը։

 

Ապրիլ ամսվա Մաթեմատիկայի ամփոփում։

Երկրաչափություն – դաս 28, 29, 30

Երկրաչափություն – դաս 31, 32, 33

Հանրահաշիվ – դաս 32, 33

Երկրաչափություն – դաս 34, 35, 36 (Դեռ չէմ վերջացրել)

Այստեղ ապրիլ ամսվա աշխատանքներս են մաթեմատիկայից։ Ինձ այնքան էլ դուր չէր գալիս Թիմս հարթակը, բայց երբ մի քանի շաբաթ աշխատեցինք սկսեցի արդեն համակերպվել։ Ինձ գնահատում եմ 6։