ՁՆԾԱՂԻԿԻ ՊԵՍ

Իմ կարծիքով ամեն մարդ նման է ձնծաղիկի, որովհետև երբ ձնծաղկին տրորում, վրայով անցնում ես, ապա նա կրկին բարձրանում է և իր կամքի ուժը չի կորցնում, նա կրկին պայքարում է և ետ չի կանգնում։ Այդպիսի մարդիկ էլ կան, որոնք ընկնելուց հետո կրկին վեր են կենում և շարունակում պայքարել։ Օրինակ՝ ես երբ ընկնում եմ, կրկին շարունակում եմ պայքարել և երբեք ետ չեմ կանգնում իմ նպատակից։ Բոլոր մարդիկ, ինչ-որ կերպով նման են ձնծաղիկին, մարդիկ կան, որ շատ են նման, մարդիկ էլ կան, որ շատ քիչ են նման։ Բոլոր մարդիկ էլ կամքի ուժ ունեն, պետք չէ ասել, որ ինչ-որ մարդ կամքի ուժ չունի, նա պարզապես համարձակություն չունի կրկին վեր կենալ և շարունակել պայքարը։

 

 

 

Leave a comment