ՈՎ Է ՎԱՏԸ. Օշո

Մի թագավոր ուզեց իմանալ, թե ով է ավելի վատը՝ նյութապա՞շտը, թե նախանձը, չէ որ նրանցից ոչ ոք էլ մարդկանց բարին չէր ցանկանում: Այդ նպատակով նա հրամայեց իր մոտ բերել նյութապաշտին և նախանձին և ասաց նրանց:

-Խնդրեք ինձանից ամեն մեկդ, թե ինչ է ձեզ պետք, միայն իմացեք, որ երկրորդը կստանա երկու անգամ ավելի շատ, ինչ-որ խնդրի առաջինը:

Նյութապաշտը և նախանձը երկար ձգձգեցին, չէ որ նրանցից ոչ ոք չէր ուզում առաջինը խնդրել, որ ստանար երկու անգամ ավելի: Վերջապես թագավորը նախանձին ասաց, որ նա խնդրի առաջինը: Նախանձը, որը հարազատների հանդեպ լցված էր չարակամությամբ, ասաց թագավորին.

-Թագավո՛ր, հրամայիր ինձ հանել իմ աչքերից մեկը:

Զարմացած թագավորը հարցրեց, թե ինչու նա այդպիսի ցանկություն հայտնեց:

Նախանձը պատասխանեց.

-Չէ որ, թագավոր, այդ դեպքում կհրամայես հանել իմ ընկերոջ երկու աչքը:

 

ԱՂԲՅՈՒՐ

https://wisdomlib.ru/story/269

Leave a comment